ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Հեծանվորդը

Հեծանվորդը
26.07.2024 | 16:33

2018 թվականի իշխանափոխանցման վերջին օրերին արևմտյան կուրատորների հրահանգով, Մոնթեի կերպարը յուրացրած անձը հրապարակում հավաքվածներին սկսեց համոզել, որ Հայաստանում տեղի է ունենալու տնտեսական հեղափոխություն։

Իհարկե և՛ այդ թեզը ծղրտացողը, և՛ լսողներից շատերը չէին իմանում, որ տնտեսական հեղափոխություն , տնտեսությունը ծղրտոցներով չեն փոխվում, և տնտեսական համակարգն ունի իր զարգացման ուրույն օրենքներն ու օրինաչափությունները։

Մասնագետների համար ակնհայտ էր, որ պոպուլիզմի հայ դասականը իրար հետ շփոթել է տնտեսական հեղափոխություն և տնտեսական ռեֆորմներ կատեգորիանները։

Հետագա ամիսներին յուրահատուկ պնդաճակատությամբ մարդկանց սկսեցին բացատրել, որ ռեֆորմների իմիտացիան դա հաղթական տնտեսական հեղափոխություն է։

Մեծ մասամբ բավարար կրթական ցենզ չունեցող հայ աշխատավորներին համոզեցին, որ ասֆալտ փռելը, ձեռնարկության արժեթղթերի գողությունը, ներդրողներին զանազան պատվո ճաշերով քերելը հեղափոխական զինանոցի բաղադրիչներն են։

Մտահոգի՞չ է այս ամենը:

Հարցի շուրջ կարծես թե չկա նաև տեսական քննարկում ՀՀ տնտեսագիտական, քաղաքատնտեսական համույթում։

Գիտնականների լռությունը ստիպում է հայտնել ողջամիտ կասկած, որ նրանք կամ գիտնական չեն, կամ էլ չունեն քաղաքացիական համարձակություն, որպեսզի հրապարակային բանավեճի մեջ մտնեն պոպուլիստ խաբեբայի հետ և մերկացնեն վերջինիս անգրագիտությունը, ստիպեն վերջինիս հաշվի նստելու գիտական համայնքի հետ և երկրի առջև ծառացած հիմնախնդիրների լուծմանը ներգրավելու տասնյակ տարիներով կուտակված հավաքական միտքն ընդհանրապես:

Թեմայով հետաքրքրվողներին ընդամենը ցանկանում ենք հիշեցնել, որ այս պահին զարգացած երկրների գիտնականների կողմից իրականացվում է տնտեսական հեղափոխության 4.0 փուլի քաղաքատնտեսական մոդելի մշակումը, որի հեռանկարները և՛ հիացմունքի, և՛ տագնապի պահեր, բաղադրիչներ են պարունակում։ Բնականաբար, այս նոր մոդելի տրամաբանության մեջ չկա որևէ, նույնիսկ հեռավոր ակնարկ ՀՀ տնտեսական հեղափոխություն ավետողի անգրագետ պնդումներին։

Գերմանացի Կլաուս Շվաբը, ով 2016 թվականից հայտարարել էր տնտեսական հեղափոխություն 4.0 կոնցեպտի մասին, տարիներ շարունակ հանդիսանում է նաև Դավոսի միջազգային հանդիպումների կազմակերպիչը և գաղափարական առաջնորդը։

Հետաքրքիր է, արդյոք նա տեղյա՞կ է, թե պարբերաբար կնոջ հետ շվեյցարական հանդիպումներին հաճախող ՀՀ վարչապետն ինչպիսի՞ գիտելիքներ ունի և ինչու՞ է անընդհատ խաբում դյուրահավատ հայ ժողովրդին: Հասկանալ է պետք, որ երկրի կառավարման ղեկին դավադրական ճանապարհով հայտնված անձը չի տիրապետում հիմնարար գիտելիքների և այդ ամենը բումերանգի բնույթով հարվածում է երկրի բոլոր բնագավառներին:

Կրթվելու, վաստակաշատ գիտնականների, իմաստուն մարդկանց հետ շփվելու փոխարեն մենք ամենօրյա ռեժիմով տեսնում ենք սիրողական մակարդակով հեծանիվ հայտնագործողի, որի տիկտոկյան տվայտանքներն է՛լ ավելի են թանձրացնում մռայլ կանխատեսումները երկրի, պետության, էթնոսի վերաբերյալ։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 2675

Մեկնաբանություններ